Մայքլ Ջեքսոնի ժառանգները վրդովվել են երեխաների հետ երգչի փոխհարաբերությունների մասին պատմող նոր ֆիլմից


20:00 , 14 հունվար, 2019

Ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի ժառանգները գտնում են, որ «Լքելով Նեվերլենդը» վավերագրական ֆիլմը, որը կցուցադրվի Sundance կինոփառատոնում, ինչպես նաև HBO հեռուստաալիքով, երգչին արատավորելու վրդովեցուցիչ փորձ է, հաղորդում է Reuters-ը:

Բացի այդ՝ ժառանգները հայտարարել են, որ ֆիլմը երգչի անվան հաշվին գումար վաստակելու «խղճուկ» փորձ է:

Ակնկալվում է, որ այս ֆիլմը կպատմի երգչի երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների մասին:

Ավելի վաղ Gazeta.ru-ն մանրամասն պատմել էր, որ Ջեքսոնին կրկին մեղադրել են մանկապղծության մեջ: