Մինսկը պետք է ավելի շատ գնահատի Մոսկվայի աջակցությունը. Մեդվեդև


18:20 , 14 հունվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Մինսկը պետք է ավելի շատ գնահատի Մոսկվայի աջակցությունը, չէ՞ որ երկիրն անհատույց  «գումարներ է տալիս իր տնտեսությունից». հայտնում է ТАСС-ը:

Մեդվեդևի խոսքով` Ռուսաստանը երբեք չի խոստացել այլ երկրների փոխհատուցել թերստացած եկամուտները: Ռուսաստանը պահպանում է Բելառուսին տրամադրվող վարկային օգնությունը, որն արդեն գերազանցում է 6,5 մլրդ դոլարը: