Ինդոնեզիայում կոկորդիլոսը ցատկել է պատնեշի վրայով և ողջ-ողջ կերել իրեն կերակրող գիտնականին


18:10 , 14 հունվար, 2019

Tert.am-ը գրում է.

Ինդոնեզիայի CV Yosiki լաբորատորիայում բնակվող Մերի անունով կոկորդիլոսը ցատկել է մոտ 2,5 մետր բարձրությամբ պատնեշի վրայով և ողջ-ողջ կերել իրեն կերակրող կին գիտնականին, գրում է Daily Mail-ը: 

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 11-ին: Ավելի ուշ լաբորատորիայի սարսափահար աշխատակիցները կոկորդիլոսի երախում հայտնաբերել են 44-ամյա Դեյզի Տուվոյի մարմնի մնացորդները:


Նշվում է, որ կոկորդիլոսը նախկինում հարձակվել է այլ կոկորդիլոսների վրա, սակայն ոչ ոք մտավախություն չի հայտնել, որ այն կարող է նաև մարդկանց վրա հարձակվել: 

Փրկարարները փորձել են կոկորդիլոսի ավազանից դուրս հանել կնոջ դին: Ավելի ուշ երկկենցաղին ուղարկել են քննության՝ հաստատելու, որ նա կերել է կնոջ մարմնի մասերը:

Ընկերները Դեյզիին նկարագրել են որպես «հանգիստ մարդու», որը սիրում էր կենդանիներին:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ