Սովորական հավկիթի լուսանկարն առավել տարածված հրապարակումն է դարձել Instagram-ում


19:15 , 14 հունվար, 2019

Հունվարի սկզբին սովորական հավկիթի լուսանկարն առավել տարածված հրապարակումն է դարձել Instagram-ում, ներկա պահին հունվարի 4-ին հրապարակված լուսանկարն ավելի քան 25.5 մլն լայք է հավաքել: Այդ մասին տեղեկացնում է New York Times-ը:

Հրապարակման հեղինակի մասին ոչինչ հայտնի չէ, ձվի լուսանկարը միակ հրապարակումն է նրա օգտահաշվում: Ինչպես ասված է լուսանկարի մակագրության մեջ, դրա նպատակը նախորդ ռեկորդը գերազանցելն էր, որը սահմանվել է ամերիկացի մոդել Քայլի Ջենների կողմից. գրեթե մեկ տարի առաջ նա հրապարակել էր իր նորածին դստեր լուսանկարը, որը մինչ այժմ 18 մլն հավանում է հավաքել: Ընդ որում՝ Ջեններն ունի 123 մլն բաժանորդ, իսկ ռեկորդակիր հավկիթի օգտահաշիվը՝ 2.6 մլն: