«Թուրքիան չի վախենում սպառնալիքներից». Չավուշօղլուն պատասխանել է Թրամփին


17:00 , 14 հունվար, 2019

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի քրդերի դեմ հարձակման դեպքում Անկարայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու սպառնալիք պարունակող թվիթերյան գրառումը: 

«Ռազմավարական գործընկերությունը սոցկայքերում քննարկելու թեմա չէ: ԱՄՆ-ի հետ կապ հաստատելու համար մեր բոլոր պաշտոնական ալիքները բաց են: Մենք տեսնում ենք, որ Թրամփի վրա մեծ ճնշում են գործադրում, որպեսզի նա զորքը դուրս չբերի Սիրիայից, և նա բարդ իրավիճակում է հայտնվել: Նման պայմաններում այդպիսի հարցեր սոցկայքերով քննարկելն անթույլատրելի է»,- հայտարարել է Չավուշօղլուն NTV հեռուստաընկերության եթերում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ