Թուրքերը փորձում են քրդերին օգտագործել քրդերի դեմ պայքարում


15:20 , 14 հունվար, 2019
PKK-ի հիմնադիր Աբդուլահ Օջալանին, ով 1999թ.-ից ձերբակալված և դատապարտված է ցմահ ազատազրկման, թույլատրվել է տեսակցության գնալ եղբոր որդուն՝ Օմար Օջալանին: 2011թ.-ի հուլիսից Օջալանի փաստաբաններին, իսկ 2016թ.-ի սեպտեմբերից ընտանիքի անդամներին արգելվել էր տեսակցության գնալ PKK-ի առաջնորդին: Քրդական շրջանում խոսվում է այն մասին, որ թուրքական իշխանությունը փորձել է եղբոր որդու միջոցով Օջալանին համոզել հանդես գալ հայտարարությամբ Սիրիայի և Թուրքիայի քրդերի համար: Թուրքերը փորձում են քրդերին օգտագործել քրդերի դեմ պայքարում: Օմար Օջալանը դեռևս հանդես չի եկել հայտարարությամբ, սակայն, ըստ ամենայնի, Աբդուլահ Օջալանն ուղերձով չի դիմել, ասել է, թե՝ թուրքերի պլանը չի աշխատել: