Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-6 աստիճանով


13:50 , 14 հունվար, 2019
Հանրապետության տարածքում` հունվարի 14-ի ցերեկը, 15-16-ն առանձին շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 16-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը և 18-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝ հունվարի 14-ի ցերեկը, 15-16-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ։ Հունվարի 17-ին սպասվում է ձյուն, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում



Երևան քաղաքում