«Մհեր Ենոքյանին գնահատականները «դրել» են, բայց ինքը ներկայացնում է, որ «ստացել» է. սրանից հետո իր մյուս խոսքերին ինչո՞ւ հավատամ». Բագրատ Հարությունյան


13:51 , 14 հունվար, 2019

«Այս կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ համալսարանի կողմից Մհեր Ենոքյանին հեռակա կարգով սովորելու և իրավաբանի որակավորում տրամադրելու որոշումն ընդունվել է բացառապես ցմահ դատապարտյալի նկատմամբ մարդասիրական դրսևորում ցուցաբերելու հիմքով, նաև՝ հաշվի առնելով նրա՝ բարձրագույն կրթություն ստանալու անխոնջ ձգտումը»․ Սլավոնական համալսարանի խորհուրդ։

Վատ չէ, որ մարդ նորը իմանալու ձգտում ունի։ 

Ես ժամանակին դասախոսել եմ, ու կարծում եմ՝ բոլոր ներկա ու նախկին ազնիվ ուսանողները հասկանում են «ստացա» ու «դրեց» բառերի տարբերությունը։ Հիմա այս մարդուն «դրել են», բայց ինքը ներկայացնում է, որ «ստացել է»։ Սրանից հետո իր մյուս խոսքերին ինչո՞ւ հավատամ։