ՀՀ նախագահը Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել


12:40 , 14 հունվար, 2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին»,-ասված է նախագահի հրամանագրում: