Մեզ պետք է զինվորական համազգեստի մասին օրենք


12:22 , 14 հունվար, 2019
Ասել եմ ու կասեմ՝ մեզ պետք է զինվորական համազգեստի մասին օրենք:
Օրենքով պետք է խստիվ արգելվի զինվորական համազգեստ կրել բոլոր նրանց, ովքեր չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն, օրենքը պետք է արգելի զինվորական համազգեստի՝ որպես բանվորական, որսորդական և այլ նպատակներով օգտագործումը: Վերջապես մենք պետք է հարգանք ու պատիվ ունենանք այդ համազգեստը կրելու համար: Ինչքան չծառայած կա, համազգեստը հագնում ու գնում ա դիրքեր սելֆի անելու, ինչքան չծառայած կա, համազգեստ հագնում ու ցույցի ա գնում: Որ այդքան շատ եք սիրում կամուֆլյաժ, բարի եղեք, ձեր պարտքը տվեք հայրենիքին ու երկու տարի գնացեք ու իսկապես ԾԱՌԱՅԵՔ հայրենիքին: Հանրապետական չծառայածներից պրծանք, ՔՊ-ական չծառայածների ձեռը կրակն ընկանք...