11:40 , 14 հունվար, 2019Panorama.am-ը գրում է.
Խանութներում բանջարեղենը թանկացել է։ Կարտոֆիլը վաճառվում է 300-400 դրամով, գազարը՝ 350 դրամից սկսած, ճակնդեղը՝ 250-350 դրամի սահմաններում։ Ոմանք թանկացումը պայմանավորեցին Լարսի անցակետի փակ լինելով, հիմնավորեցին, որ բանջարեղեն Հայաստան չի հասնում։
Քանի որ խնդիրը վերաբերում է պարենային ապահովությանը, որն ազգային անվտանգության հարց է, Panorama.am-ը գյուղատնտեսության նախարարությունից փորձեց պարզել, արդյո՞ք այդ մթերքների մասով ինքնաբավ երկիր չէ Հայաստանը։ Պարզվում է, մեղավորը ոչ թե Լարսն է, այլ հանրապետական նշանակության ճանապարհների վիճակը։
Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, վկայակոչելով կարտոֆիլի, կաղամբի, ճակնդեղի, գազարի ներմուծման ու արտահանման ծավալների վերաբերյալ թվերը, նշեց, Հայաստան չնչին քանակությամբ կարտոֆիլ է ներմուծվում։
«Կարտոֆիլի, կաղամբի արտադրության այնպիսի մակարդակ ունենք, որ լիարժեք բավարարում ենք մեր սեփական սպառման պահանջները։ Գազարի ու ճակնդեղի առումով երբեմն ունենում ենք խնդիրներ, բայց այս տարի արտադրության ծավալները բավականին բարձր են եղել։ Նույնիսկ նախատոնական օրերին այս տարի այդ բանջարեղենները մնացել են մատչելի»,-ասաց փոխնախարարը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ