Հունվարի 16-ին Փարիզում կկայանա Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը


11:20 , 14 հունվար, 2019
Հունվարի 16-ին Փարիզում կայանալու է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումը:

Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: