Tert.am-ը գրում է.
Վենեսուելայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի խորհրդարանի նախագահ, ընդդիմադիր Ժուան Գաիդոյին, հաղորդում է Reuters-ը:
Աղբյուրը նշում է, որ քաղաքական գործչին իրավապահները կանգնեցրել են հանրահավաքի ուղևորվելու ճանապարհին: Որոշ ժամանակ անց նա ազատ է արձակվել:
Վենեսուելայի խորհրդարանի ղեկավարի ձերբակալությունը դատապարտել են Միացյալ Նահանգների, Չիլիի, Արգենտինայի կառավարությունները:
Վաշինգտոնն այդ քայլը դիտարկել է որպես կոշտ ոտնձգություն օրենքի նկատմամբ: Արգենտինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին «չվախեցնել ընդդիմությանը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: