2018-ին վիրուսային դարձած 5 օպտիկական պատրանք


07:44 , 14 հունվար, 2019

Պատրանքները մեզ դարանակալում են ամենուրեք և մտքի ու ընկալման համար ծուղակներ լարում, որոնք միշտ չէ, որ մենք կարողանում ենք շրջանցել: 2018-ը բացառություն չէր: Ահա դրանցից 5-ը, որոնք 2018-ին ամենաշատն են հուզել օգտատերերին:

Ժամանակի այլ հարթությունում ապրող թռչունը

Եթե ուշադիր նայեք այս նկարին, ապա կտեսնեք, որ թռչնի թևերի դիրքն իրական նկարում և արտացոլման մեջ իրար չեն համապատասխանում: Օգտատերերը բազմաթիվ վարկածներ են առաջ քաշել, բայց այդպես էլ ճշմարտությունը բացահայտել չի հաջողվել:

«Ագռավ կատուն»

Խորամանկ կենդանու լուսանկարն արագ տարածվել է համացանցում և թեժ վեճերի առիթ է դարձել: Նույնիսկ իմանալով պատասխանը՝ ոմանք հրաժարվել են լուսանկարում տեսնել բեղավոր ընկերոջը՝ պնդելով, որ ածխային կիսադեմը պատկանում է փետրավորի:

Կարմիր կակաչներ

Այս պատրանքը ոչ ոք մտածված չի հորինել, ինչը, սակայն, չի խանգարել, որ այն լայն տարածում գտնի համացանցում: Պատրանքի հեղինակը մի ուսուցչուհի է, որն այն գծել է աշակերտների համար: Հարցն այն էր, թե արդյոք ծաղիկների ուրվագծերը հատվո՞ւմ են, թե՞ ոչ:

Հետապնդող կատու

Կորած կատվի մասին տեսահոլովակը հայտնվել է Reddit-ում և 1.2 միլիոն դիտում հավաքել «YouTube»-ում: Նայելով փնտրվող կենդանու նկարին՝ պատրանք է ստեղծվում, որ կենդանին հետևում է ձեզ: Բայց գաղտնիքը շատ պարզ է. նման արդյունքի կարել է հասնել գովազն անհավասար մակերեսի վրա փակցնելով:

Ի՞նչ է պատահել ոտքերին

Marisol նիկով աղջիկը Twitter-ում անսովոր լուսանկար է տեղադրել, որին օգտատերերը պարզապես չեն կարողացել չարձագանքել: Սակայն պատրանքը շատ պարզ լուծում է ունեցել. այն ստեղծվել է տաբատի վրայի զոլով, որը, միաձուլվելով ֆոնին, կարծես թե ոտքը բաժանում է: