Ազատեք ձեր կյանքն այս 8 անպետք երևույթից


03:12 , 14 հունվար, 2019

1. Հրաժարվեք ձեր ճշմարտացիությունը միշտ ապացուցելու անհրաժեշտությունից։ Մեր շուրջը կան այնպիսի մարդիկ, ովքեր անգամ հարաբերությունները խզելու, ցավ պատճառելու և մեզ սթրեսի ենթարկելու գնով չեն կարողանում ընդունել ուրիշների տեսակետները։ Նրանք արժանի չեն դրան։

2. Թուլացրեք ղեկավարումը։ Պատրաստ եղեք ամեն ինչը ղեկավարելու անհրաժեշտությունից հրաժարվել։ Լինեն բարեկամներ թե հարազատներ, կոլեգաներ կամ անծանոթներ՝ ուղղակի թողեք՝ նրանք լինեն այնպիսին, ինչպիսին որ կան։

3. Ազատվեք մեղքի զգացումից։ Ազատվեք ձեր հաջողությունների կամ անհաջողությունների մեջ ուրիշներին մեղադրելուց։ Դադարեք փոշիացնել ձեր էներգիան և ձեր կյանքի ողջ պատասխանատվությունը վերցրեք ձեր ձեռքերի մեջ։

4. Հրաժարվեք քննադատությունից։ Դադարեք քննադատել այն մարդկանց, ովքեր տարբերվում են ձեզանից, և իրադարձությունները, որոնք չեն համապատասխանում ձեր սպասելիքներին։ Մենք բոլորս էլ տարբեր ենք։

5. Մի պիտակավորեք։ Հրաժարվեք մարդկանց և իադարձությունները պիտակավորելուց։ Աստիճանաբար ձեր գիտակցությունը բացեք նորի առջև։

6. Բաց թողեք անցյալը։ Դա շատ դժվար է, հատկապես երբ անցյալն ավելի լավն է եղել, քան ներկան, և ապագան էլ մի քիչ վախեցնում է։ Բայց դուք պետք է ընդունեք այն փաստը, որ ներկան այն ամենն է, ինչ դուք ունեք։

7. Ազատվեք վախերից։ Վախը միայն պատրանք է, այն գոյություն չունի։ Դուք եք այն ստեղծել։ Այդ ամենը ձեր գլխի մեջ է։ Փոխեք ձեր ներքին վերաբերմունքը, և արտաքինում ամեն ինչ կընկնի իր տեղը։

8. Մի արդարացեք։ Բացահայտեք արդարացումները և նրանց թոշակի ուղարկեք։ Հաճախ մենք սահմանափակում ենք մեզ հենց արդարացումների պատճառով։