5 երևույթ, որ պետք է գաղտնի պահել


02:10 , 14 հունվար, 2019

Արևելյան մշակույթն ուսումնասիրող Վյաչեսլավ Ռուզովն իր հոդվածում անդրադարձել է հնդիկ իմաստունների փորձին։ Նա խոսում է այն բանի մասին, թե ինչ է գաղտնիքը, և իրականում ինչի մասին է հարկավոր լռել։

Առաջին բանը, ինչի մասին հարկավոր է լռել, հեռու գնացող պլաններն են։ Լռեք այնքան ժամանակ, մինչև որ այդ պլանները կիրականանան։ Մեր գաղափարներից յուրաքանչյուրը ոչ միայն իդեալական չէ, այլ նաև մի շարք թույլ տեղեր ունեն, որին հարվածելով հնարավոր է ոչնչացնել ցանկացած պլան։

Երկրորդ՝ պետք չէ բացահայտել ձեր բարեգործության գաղտնիքները։ Բարի գործը շատ հազվագյուտ երևույթ է այս աշխարհում, այդ իսկ պատճառով էլ այն հարկավոր է պաշտպանել։ Լավ գործերի համար մի գովաբանեք ձեզ։ Նմանատիպ վերաբերմունքը շատ շուտ կարող է մեծամտության հանգեցնել, իսկ դա, համաձայնվեք, այդքան էլ լավ որակ չէ։

Երրորդ՝ պետք չէ հասարակության մեջ բացահայտել ձեր ասկետիզմը։ Մի պատմեք ձեր սննդային սահմանափակումների, քնի, սեքսուալ հարաբերությունների մասին։ Ասկետիզմը ֆիզիկական օգուտ է բերում միայն այն ժամանակ, երբ հարմոնիայի մեջ է գտնվում էմոցիոնալ բաղադրիչների հետ։

Չորրորդ բանը, ինչի մասին հարկավոր է լռել, ձեր տղամարդկայնությունն է և հերոսությունը։ Յուրաքանչյուրս էլ ամեն օր մի շարք տարբեր դժվարությունների ենք հանդիպում։ Ոմանց ներքին փորձություններ են հասնում, իսկ ոմանց էլ՝ արտաքին։ Արտաքին փորձությունները կարելի է տեսնել, այդ պատճառով էլ նրանց համար մարդիկ միշտ պարգևատրվում են։ Սակայն ներքին փորձությունների հաղթահարումը ոչ ոք չի նկատում, այդ պատճառով էլ ոչ մի պարգևատրում էլ չի լինում։

Հինգերորդը, ինչի մասին հարկավոր է լռել, հոգևոր լուսավորվածությունն է։ Այն միայն ձերն է և պետք չէ ոչ մեկին պատմել դրա մասին։ Ուրիշներին դա պատմեք միայն այն ժամանակ, երբ դա իրոք հարկավոր կլինի ոչ միայն ձեզ, այլ նաև ուրիշներին։