Վարժություններ, որոնք ձեզ ավելի ճկուն կդարձնեն


01:14 , 14 հունվար, 2019

Ցանկանո՞ւմ եք դառնալ ավելի ճկուն։ Այս հարցում ձեզ կօգնեն հատուկ վարժությունները։ Արդյունքի հասնելու համար հարկավոր է մարզվել շաբաթական երեք անգամ։

  1. Կանգնեք ուղիղ, ոտքերը ուսերից լայն բացած, ձեռքերը բարձրացրեք վերև։ Հիմա կքանստեք և ձեռքերը ձգեք ձեր առջև, ափերը դեպի առաջ պարզած։ Աջ ուսը ետ տարեք և ձեռքը բարձրացրեք վերև, այնուհետև նույն շարժումը կրկնեք հակառակ ուղղությամբ՝ բարձրացնելով ձախ ձեռքը։ Վերադարձեք նախնական դիրքին։ Վարժությունը կրկնեք 8 անգամ։
  2. Կանգնեք ուղիղ, ոտքերը բացեք ուսերի լայնությամբ, ձեռքերը տարեք մեջքի ետև։ Ձեռքերը միացրեք իրար և ձախ արմունկը ետ տարեք՝ ամուր սեղմելով թիակները։ Գլխով շրջանաձև շարժումներ կատարեք և կրկնեք այն 8 անգամ։
  3. Կանգնեք ուղիղ՝ ոտքերը բացված ուսերի լայնությամբ։ Ձախ ոտքը և իրանը թեքեք ձախ։ Ձեր ետևում ձեռքերը ուղիղ պահեք և միացրեք իրար։ Թեքվեք և ձեռքերը վեր բարձրացրեք, իրանը պետք է հատակին զուգահեռ լինի։ Վերադարձեք նախնական դիրքին։ Կրկնեք 8 անգամ։