Ինչպես պատրաստել մասկարպոնե


20:11 , 13 հունվար, 2019

Իտալական սերուցքային պանիրը` մասկարպոնեն, ունի կրեմանման կազմություն և նուրբ սերուցքային համ։ Նրանով պատրաստվում են անչափ համեղ աղանդեր, որոնցից ամենատարածվածները թերևս «Չիզքեյք»-ն ու «Տիրամիսու»-ն են։ Իսկական մասկարպոնե պանիրը ոչ բոլորին հասանելի, թանկ հաճույք է, սակայն, բաղադրատոմսն իմանալով, մենք կարող ենք այն պատրաստել ու վայելել:

Եվ այսպես անցնենք գործի:

800 գր մասկարպոնե պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 1 լ 30% և ավելի յուղայնությամբ սերուցք (կաթնային), 3 ճ/գդ կիտրոնահյութ, ինչպես նաև  կաթսա,  մաղ, քամիչ և թանզիֆ։

Կաթսան դնում ենք միջին ուժգնության կրակի վրա, լցնում սերուցքը և փայտե թիակով խառնելով` հասցնում ենք գրեթե եռման աստիճանի։ Երբ պղպջակներ են առաջանում, կաթսան անմիջապես վերցնում ենք կրակի վրայից։ Ակտիվ խառնելով ավելացնում ենք կիտրոնահյութը, այնուհետև այն կրկին դնում ենք թույլ կրակի վրա և խառնում մոտ 2 րոպե, մինչև առաջին փոքր անհամասեռությունը նկատվի: Անմիջապես վերցնում ենք կրակից և թողնում սառչի:

Այդ ընթացքում սերուցքն անցնում է 3 փուլ. 1-ին փուլում կտրվում է, 2-րդ-ում` կեֆիրի կազմության դառնում, իսկ արդեն 3-րդ-ում` վերածվում է թանձր կրեմի։

Թանձր կրեմը լցնում ենք 4-5 տակ մարլյայով պատված մաղի մեջ, որի տակ դատարկ աման ենք դնում։ Զանգվածն այդպես թողնում ենք մոտ 1 ժամ մինչև շիճուկն ամբողջովին առանձնանա:

Ահա և վերջ: Մասկարպոնեն պատրաստ է ։

inchpes-patrastel-mascarpone-4

 

Խորհուրդներ.