3 ամիս գերության մեջ անցկացնելով՝ 13-ամյա աղջիկը փախել է հանցագործից


22:30 , 12 հունվար, 2019

ԱՄՆ Վիսկոնսին նահանգում հայտնաբերվել է 13-ամյա Ջեյմի Քոսը, որը հոկտեմբերի 15-ին անհետացել էր Բարոն քաղաքի իր տնից, երբ ծնողները դաժանորեն սպանվել են: 46-ամյա Դենիզին և 56-ամյա Ջեյմսին գնդակահարել են, գրում է Rafar Online-ը:

Չնայած ոստիկանության և FBI-ի անհաջող որոնումներին՝ Ջեյմիին հաջողվել է փախչել գերությունից: Նա օգնություն է խնդրել իր հանդիպած առաջին իսկ կնոջից, որը շան հետ զբոսնելիս է եղել: Վերջինն անմիջապես ճանաչել է նրան. անհետացած Ջեյմիի լուսանկարները բազմիցս ցուցադրվել են հեռուստատեսությամբ:

Այդ ամբողջ ընթացքում երեխային պահել են անտառում՝ մեկուսի տնակում, նրա ծնողների տնից շուրջ մեկ ժամ հեռավորությամբ:

Ջեյմին արդեն հարազատների հետ է, որոնք կարծում էին, թե նա այլևս ողջ չէ:

Երկակի սպանության և առևանգման մեջ կասկածվող տղամարդը ձերբակալված է: