Մեգան Մարքլի եղբորը սթափարան են ուղարկել


22:00 , 12 հունվար, 2019

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի խորթ եղբորը բերման են ենթարկել հարբած ավտոմեքենա վարելու համար, հաղորդում է TMZ-ը:

Թոմաս Մարքլ կրտսերին բերման է ենթարկել Օրեգոնի ոստիկանությունը: Պորտալի տվյալներով՝ թեստերի արդյունքում պարզ է դարձել, որ նա «ակնհայտ» հարբած է: Ավտոմեքենան առգրավվել է, իսկ տղամարդուն սթափարան են ուղարկել:

Դքսուհու խորթ քրոջ՝ Սամանտա Մարքլի խոսքով՝ իր եղբոր հարբեցողությունը Մեգանի հետ կապ չունի, և նա դրանով արդեն վաղուց է տառապում: