Հղիության մասին 13 ամենատարածված փաստեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում


19:45 , 12 հունվար, 2019

Ապագա բոլոր մայրերն էլ այսպես թե այնպես հղիության և ծննդաբերության մասին տեղեկություններ են փնտրում տարբեր աղբյուրներում։ Ցավոք, համացանցում, շատ են կեղծ և նույնիսկ վտանգավոր փաստերը կնոջ կյանքի այդ փուլի վերաբերյալ։

1. Լայն կոնքերով կանայք ավելի հեշտ են ծննդաբերում

Իրականում կոնքերի արտաքին չափսը ոչ մի կապ չունի ծննդաբերական ուղիների հետ, որոնք գործի են դրվում ծնդդաբերության ժամանակ։

2. Փորի չափով և տեսքով կարելի է որոշել ապագա երեխայի սեռը

Իրականում փորի չափսի և ձևի վրա միայն երկու գործոն է ազդում՝ պտուղի չափսն ու երեխայի դիրքն արգանդում։ Երեխայի սեռն այս ամենի հետ ոչ մի կապ չունի։Related image

3. Հաճախ անցկացվող ուլտրաձայնային հետազոտությունները կարող են ազդել պտղի վրա

Չկա որևէ գիտական հիմնավորում, որ ճիշտ անցկացված ՈՒՁՀ–ը կարող է վնասել մորը կամ նրա դեռ չծնված երեխային։

4. Հղիներին հակացուցված է փորի վրա պառկելը

Հղի կինը կարող է քնել և պառկել փորի վրա որքան կամենա, քանի դեռ դա նրան հարմար է։ Ապագա երեխային այդ դիրքը ոչ մի դեպքում չի կարող վնասել։

5. Հղիներին չի կարելի վազել

Հղիությունը բացարձակ պատճառ չէ վազքից հրաժարվելու համար։ Եթե հղիությունը նորմալ է ընթանում և կինը առողջական խնդիրներ չունի, նա հանգիստ կարող է վազել, քանի դեռ իրեն հարմարավետ է զգում։Related image

6. Հղիության ընթացքում սրտխառնոցը միայն առավոտյան է զգացվում և միայն առաջին եռամսյակում

Իրականում միայն 2% կանանց մոտ է այն միայն առավոտյան զգացվում։ Բժիշկներն այն «ողջ օրվա հիվանդություն» են հաճախ անվանում, քանի որ ճշգրիտ ասել, թե օրվա որ ժամին կարտահայտվի սրտխառնոցը, չես կարող։ Իրականում այն մեծ մասամբ անցնում է առաջին եռամսյակից հետո, սակայն որոշ դեպքերում պահպանվում է մինչև վերջ։

7. Ձեռքերը բարձրացնելը կարող է տեղաշարժել պորտալարը և խեղդել երեխային։

Իրականում ձեռքերը բարձրացնելը ինչպես նաև ցանկացած այլ շարժում որևէ կերպ չեն կարող ազդել երեխայի պորտալարի դիրքի վրա։Image result for беременность факты

8. Հղիները պետք է հեռու մնան կատուներից

Կատուները տոքսոպլազմոզի կրողներն են։ Այս հիվանդությունը պաթոլոգիաներ է առաջացնում պտղի զարգացման ժամանակ։ Սակայն հիվանդությունը «ներկառուցված» չէ բոլոր կատուների օրգանիզմում։ Հավանականությունը, որ տնային կենդանին հիվանդ է, նվազագույն է։ Իրականում տոքսոպլազմոզով վարակվելու ամենամեծ հավանականությունը հում միս օգտագործելու դեպքում է։ Այ այստեղ պետք է շատ զգույշ լինել։

9. Հղիության ընթացքում բոլոր կանայք իրենց երջանիկ են զգում

Իրականում շատ հղիներ վախ, սթրես և այլ բացասական հույզեր են ունենում։ Իսկ հղիների 14-23%-ի մոտ նույնիսկ ընկճախտի ախտանշաններ են նկատվում։ Այս ամենը կապված է օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների հետ, որոնք ազդում են նաև ուղեղի աշխատանքի վրա։

10. Ալկոհոլը երբեմն օգտագործելու դեպքում չի վնասի պտղի զարգացմանը

Ալկոհոլն անցնում է ընկերքի միջով, այդ պատճառով էլ մի բաժակ գարեջուրը կամ գինին ձեզ հետ միասին խմում է նաև երեխան։ Եվ որքան հաճախ է ապագա մայրը խմում, այնքան մեծ է պտղի մոտ ֆիզիկական, հոգեկանա և ֆիզիոլոգիական շեղումների առաջացման հավանականությունը։Image result for беременность факты

11. Հղիության ընթացքում հավաքած քաշը կորում է ծննդաբերության ժամանակ

Ծննդաբերության արդյունքում դուրս է գալիս երեխայի, ընկերքի և պտղաջրերի քաշը։ Սակայն կուտակված ճարպերը ոչ մի կերպ չեն անհետանում ծննդաբերության արդյունքում։

12. Կեսարյան հատումը ծննդաբերության հեշտ տարբերակ է

Շատ հղիներ նախընտրում են կեսարյան հատումը, մտածելով, որ դա ավելի հեշտ է։ Իրականում տարբերությունն այն է, որ ցավը ի հայտ է գալիս ոչ թե ծննդաբերության ժամանակ, այլ հետո և ավելի երկար է տևում։ Բժիշկները խորհուրդ են տալիս ընտրել այս տարբերակը միայն հատուկ ցուցումների դեպքում, երբ պետք է փրկել երեխայի կամ մոր կյանքը։

13. Պտղի վրա չի ազդում այն ամենը, ինչ տեղի է ունենում արտաքին աշխարհում

Իրականում ներարգանդային զարգացման որոշակի փուլից արդեն երեխան սկսում է ճանաչել մոր ձայնը, տեսնում է լույսը և կարող է շուռ գալ, եթե այն շատ վառ է։ Նա փորձում է այն սնունդը, որն անցնում է ընկերքի միջով, հոտ է քաշում և լպստում է այն և արգանդի պատերը, և կարող է նույնիսկ երազներ տեսնել։