Ամերիկացի հայտնի երգչուհի Ռիհաննան Սիրահարների տոնին նվիրված սեքսուալ ներքնազգեստի նոր հավաքածու է ներկայացրել: Նոր հավաքածուի լուսանկարներն ու տեսագրությունները ներկայացվել են աստղի և ապրանքանիշի Instagram-ի էջերում:
Դրանցից մեկը Ռիհաննան ինքն է կրել: Երգչուհին լուսանկարվել է վարդագույն թափանցիկ ներքնազգեստով`թավշե թևիկներով, որոնք ծածկում են ինտիմ հատվածները: Կերպարը երգչուհին համալրել է միագույն ձեռնոցներով:
Նոր հավաքածուից ամենաշատ լուսանկարներ են հրապարակվել ապրանքանիշի SAVAGE X FENTY BY RIHANNA էջում:
Երգչուհու խոսքով՝ բաց ներքնազգեստը կոչված է օգնել աղջիկներին Սուրբ Վալենտինի օրը գայթակղել իրենց սիրելիներին: