Ես դեմ եմ սրճարաններում նարգիլե ծխելուն


15:50 , 12 հունվար, 2019
Ես դեմ եմ սրճարաններում նարգիլե ծխելուն։ Վստահաբար, դա պետք է արգելվի (սիգարետների մասին, դե, էլ չեմ ասում)։ Պետք ա լինեն մասնագիտացված վայրեր նարգիլե ծխելու համար։ Խոհանոցի թույլտվություն կարա ու չլինի։ Միայն նարգիլե ու բար։ Սովորական սրճարաններում երեխաներ են լինում, չծխող ու ծխի մեջ նստելու ցանկություն չունեցող մարդիկ։ Բացի այդ՝ սրճարաններում հիմնականում մատուցվում է ոչ այդքան որակյալ նարգիլե, որը հաճախ զգալիորեն թանկ է մասնագիտացված վայրերում մատուցվողից։ Ես շատ հաճախ եմ դուրսը ծխում նարգիլե, բայց սրճարանում մի 5 տարի կլինի, որ չեմ ծխել։ Այս կարգավորումները նախ կավելացնեն մասնագիտացված տեղերի հոսքը, հետո կստեղծեն առողջ մրցակցություն, որի արդյունքում տեղի կունենա ոլորտի զարգացում։ Թե չէ լավ են սովորել կենտրոնի սրճարանները, չինական նարգիլեներով ու արաբական էժան թութունով 2,000 % մարժա են աշխատում։ Հերիք ա, եկեք էդ սաղ թողնենք անցիալում։ Ծխենք լավ նարգիլե, չծխող մարդկանց նյարդերի վրա էլ չազդենք։ )))