Ավետիսյանների սպանության 4-րդ տարելիցի օրը Գյումրիում բողոքիա ակցիա անցկացվեց


15:40 , 12 հունվար, 2019

Panorama.am-ը գրում է.

Այսօր՝ Ավետիսյանների 6 հոգանոց ընտանիքի սպանության 4-րդ տարելիցի օրը, Գյումրու ռուսական  զորամասերից մեկի մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա:

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ հանրահավաքը յուրօրիանակ բողոք է ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից շարունակական հանցագործությունների ու ամենաթողութան դեմ։

Նշենք, որ գյումրեցիները բողոքի ակցիային ներկայացել էին «Բազա, ձեր գազաններին պահեք վանդակներում, մենք պատասխանատու չենք» հայերեն և ռուսերեն գրությամբ պաստառներով:
Հավաքվածները պահանջագրեր ներկայացրին ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ՝ Ռուսաստանի Դաշնության իշխանություններին: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը  հիշեցրեց, որ պահանջագրեր ներկայացվել էին դեռևս 4 տարի առաջ՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքից անմիջապես հետո:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ