Երբ համալսարանական ընկերներ Մարթա Քաուֆմանը և Դևիդ Քենին գրեցին «Ընկերներ» սերիալի սցենարը, նրանք չէին էլ կարող պատկերացնել, որ այն կդառնար ժամանակի ամենապահանջված և սիրված նախագիծը, իսկ դերասանական կազմը կսիրվի շատ թինեյջերների կողմից: Այս հոդվածը պատմում է սիրելի սերիալի չբացահայտված դրվագների մասին, որոնց մասին շատերը չգիտեն:
Սերիալի հեղինակները լավագույն ընկերներ են
Սերիալի հեղինակները՝ Մարթա Քաուֆմանը և Դևիդ Քենին լավագույն ընկերներ են, միասին նույն համալսարանում են սովորել և որոշեցին միասին հիմնել պրոդյուսերական ընկերություն: Իսկ արդեն 1993-ին նրանք որոշեցին նկարահանել սերիալ, որը կպատմեր ընկերների մասին, ովքեր երեկոյան հավաքվում են սրճարանում: Նրանք իրենց գաղափարն առաջարկեցին Warner Brothers Television-ին և անմիջապես հավանություն ստացան:
Դևիդ Շվիմերն իր դերը ստացել է առանց քասթինգի մասնակցելու
Ռոս Գելորի դերը գրվել է հենց Դևիդ Շվիմերի համար, դրա համար նա նախնական քասթինգի չի մասնակցել, իսկ մնացած վեց դերասաններն անցել են բավականին բարդ քասթինգ: Յուրաքանչյուր դերի համար ավելի քան հազար թեկնածու է եղել, և նրանցից միայն յոթանասունհինգին են ընտրել վերջնական քասթինգի համար:
Քորթնի Կոկսը և Ջենիֆեր Էնիսթոնը փոխվել են իրենց կերպարներով
Դերասանների ընտրության ժամանակ պրոդյուսերները Քորթնի Կոկսին առաջարկել էին մարմնավորել Ռեյչլին, սակայն սցենարը կարդալուց հետո դերասանուհին որոշեց, որ Մոնիկայի կերպարն ավելի նման է իրեն, և նա իրոք չսխալվեց:
Սերիալի սյուժեն մի քանի անգամ փոփոխվել է
Ի սկզբանե սցենարիստները չէին նախատեսել Ռեյչլի և Ռոսի մասնակցությամբ ռոմանտիկ տեսարաններ ներկայացնել: Սերիալի գլխավոր զույգը պետք է լինեին Ջոուին և Մոնիկան, իսկ Ֆաբին և Չենդլերը երկրորդական կերպարներ էին։ Վերջինս պետք է մարմանավորեր համասեռամոլի:
Որոշ դերասաններ ավելի մեծ էին տարիքով, քան իրենց մարմնավորած կերպարները
Ըստ սցենարի՝ ընկերները պետք է լինեին երիտասարդ, ովքեր նոր էին ավարտել քոլեջը: Իսկ իրականում առաջին սեզոնի նկարահանումների ժամանակ Քորթնի Կոկսը երեսուն տարեկան էր, իսկ Լիզ Կուդրոուն՝ երեսունմեկ, ամենաերիտասարդը՝ Ջենիֆեր Էնիսթոնը և Մեթյու Փերին էին։ Նրանք քսանհինգ տարեկան էին, իսկ Դևիդը և Մեթին՝ քսանյոթ: Երբ նկարահանումները սկսվեցին, ընկերության ղեկավարությունը ցանկանում էր ավելի հասուն ներկայացնել հերոսներին, և որպեսզի նրանց հանդիպման վայրը լինի ոչ թե սրճարանը, այլ ինչ-որ խորտկարան, բարեբախտաբար, սցենարիստներին հաջողվեց պահպանել սցենարի բնօրինակ տարբերակը:
Դերասանների հետ բոլոր դրվագները նկարահանվում էին ստուդիայում
Սերիալի հիմնական գործողությունը կատարվում էր Նյու Յորքում, բայց այնտեղ ոչ մի կադր չի նկարահանվել: Բոլոր նկարահանումները տեղի էին ունենում Կալիֆորնիայի Warner Brothers ընկերության տաղավարներում: Սերիալի սկզբում ցուցադրվող հանրահայտ ցայտաղբյուրը նույնպես գտնվում էր ստուդիայի տարածքում:
Նկարահանումները մտերմացրին դերասաններին, և նրանք դարձան անբաժան ընկերներ
Գուցե զարմանալի է, բայց նկարահանումների ընթացքում դերասանների և ստեղագործական կազմի մեջ երբեք լուրջ տարաձայնություններ չեն եղել, ավելին՝ դերասանները դարձան մտերիմ ընկերներ: Ի դեպ, դերասանները փոքրիկ ավանդույթ ունեին․ նկարահանումների ավարտից հետո խմբակային գրկախառնվում էին: Սերիալի ավարտից հետո դերասանները չեն դադարել շփվել իրար հետ, Ջենիֆեր Էնիսթոնն էլ դարձավ Քորթնի Կոկսի երեխայի կնքամայրը:
Բրյուս Ուիլիսը սերիալում անվճար էր նկարահանվում
Սերիալում կային հրավիրված դերասաններ, ովքեր մեկ-երկու սերիայում էին նկարահանվում՝ Բրյուս Ուիլիսը, Ջուլիա Ռոբերտսը, Ալեք Բոլդուինը, Ուինոնա Ռայդերը, Բրեդ Փիթը, Ջորջ Քլունին, Հյու Լորին, Դենիս դե Վիտոն և ուրիշներ: Ի դեպ, Բրյուս Ուիլիսը նկարահանումների համար գումար չի վերցրել:
Սերիալը յուրաքանչյուր դերասանի հարյուր միլիոն դոլար եկամուտ բերեց
Փորձագետների կարծիքով՝ տասը սեզոնի համար յուրաքանչյուր դերասան վաստակել է հարյուր միլիոն դոլար: Պրոդյուսերական կազմը որոշել էր յուրաքանչյուրին նույն հոնորարը տալ՝ մրցակցությունից և նախանձությունից խուսափելու համար: