Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ պայքարող քաղաքացիները փակել են Արտաշատ-Երևան մայրուղին


14:36 , 12 հունվար, 2019

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ հանդես եկող քաղաքացիները փակել են Արտաշատ-Երևան մայրուղին։

«Տղերքը փակել են Արտաշատ-Երևան մայրուղին, մերսի ձեզ»,- հայտարարեց ցուցարար Ջիվան Աբրահամյանը, որն էլ իր հերթին մի խումբ ցուցարարների հետ փակել է Երևան-Էջմիածին ճանապարհը։

Նա ասաց, թե բոլորն էլ օր-օրի միանալու են իրենց պայքարին։

Հարցին՝ որքա՞ն ժամանակ են փակ պահելու ճանապարհը, պատասխանեց՝ դեռ պարզ չէ։