Հայտնի ու ինքնավստահ մասնագետներ, որոնք իրենց սխալ կանխատեսումներով խառնել են ողջ աշխարհը


22:45 , 12 հունվար, 2019

Մարդկությունը շարունակում է մեծ քայլերով առաջ գնալ գիտության և տեխնոլոգիաների բնագավառում, սակայն ապագան կանխագուշակել մենք այդպես էլ չսովորեցինք: Չնայած որ որոշ մարդիկ, որոնք չափազանց ինքնավստահ են, փորձեր են կատարել ու կատարում ապագայի մասին վստահորեն խոսելու: Եվ երբեմն այդպիսի մարդիկ հայտնվում են անհհարմար իրավիճակում:

1859

«Հորատում՝ նավթարդյունահանման համա՞ր : Նկատի ունեք երկրային մակերևույթի հորատում՝ նավթ գտնելու և շահագործելու համա՞ր : Կարծում ենք՝ Դուք խելագարվել եք» :

Այսպես պատասխանեցին Էդվին Դրեյքի գործընկերները վերջինիս առաջարկին՝ Փենսիլվանիայում հորատման աշխատանքներ սկսելու վերաբերյալ : Մի քանի տարի անց հենց այս նահանգից սկսվեց ԱՄՆ նավթային բումը :

1873

«Երբեք տեղի չեն ունենա սրտի ու ուղեղի վիրահատություններ : Որովայնի խոռոչը, կրծքավանդակը և ուղողը միշտ փակ են լինելու ինչպես ուսումնասիրման, այլնպես էլ վիրահատական միջամտությունների համար» :

Սրանք բրիտանացի վիրաբույժ Սեր Ջոն Էրիքսենի՝ Վիրահատական թագավորական քոլեջի նախագահի, Անգլիայի Բժշկական և վիրաբուժական համայնքի նախագահի խոսքերն էին : Գլխուղեղի ուռուցքի առաջին հեռացումը՝ հաջող վիրահատական միջամտության արդյունքում, տեղի ունեցավ արդեն 1884-ին, իսկ սրտի վիրահատությունը՝ 1896-ին :

1878

«Երբ Փարիզյան ցուցադրությունն ավարտվի, էլեկտրական լուսավորությւոնը կմարի և մենք դրա մասին այլևս երբեք չենք լսի»:

Ասել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Էրասմուս Վիլսոնը: 1883-ից ի վեր Պետերբուրգի Նևսկի պողոտան նվիրված է Յաբլլոչկովի աղեղային լամպերին:

1883

«Վերջիվերջո կապացուցվի, որ ռենտգենյան ճառագայթները խաբեություն են»:

Սա ասել է բրիտանացի հայտնի ֆիզիկոս, Թագավորական համայնքի նախագահ լորդ Թոմաս Քելվինը: 1901 թ. Վիլհելմ Ռենտգենը Նոբելյան մրցանակ ստացավ իր գյուտի համար:

1888

«Ինչ է, մինչ օրս պարզ չէ՞, որ ինքնուրույն թռչող մեքենա ստեղծելը, որն ինքն իրեն կպահի թռիչքի ընթացքում և ինքնուրույն վայրէջք կկատարի, անհնար է»:

Պրոֆեսոր Ջոզեֆ լե Կոնտեն հայտնել է «Հայտնի գիտություն» ամսագրին: 1908-ին Ռայթ եղբայրները առաջին ցուցադարական թռիչքը կատարեցին Ֆրանսիայում՝ օդում մնալեվ շուրջ երկու րոպե և մի քանի բարդ հնարքներ կատարելով:

1903

«Ձին կար, կա ու կլինի, իսկ ավտոմեքենան միայն նորաձև քմահաճույք է»:

Միչիգանի բանկի նախագահն այսպես փորձում էր համոզել իրավաբան Հորաս Ռաքեմին, որ վերջինս ներդրում չկատարի Հենրի Ֆորդի նախագծերի համար: 1908 թ. Միչիգանում գտնվում Ֆորդի գործարանը թողարկեց T  մոդելը, որը մեծ քանակով տարածվեց ողջ աշխարհում և դրա ստեղծողին միլիոնավոր դոլարներ բերեց»:

1920

«Հրթիռը երբեք չի կարողանա լքել երկրի մթնոլորտը»:

New York Time թերթ: 1957 թ. հոկտեմբերի 4-ին խորհրդային «Սպուտնիկ» հրթիռը դուրս եկավ Երկրի մթնոլորտից և ուղեծիր դուրս բերեց համանուն սարքը:

1944

«Ավելի լավ է Ձեզ համար քարտուղարուհու աշխատանք գտեք կամ ամուսնացեք»:

 Blue Look մոդելային գործակալության տնօրեն Էմիլին Սնիվլին սա ասել է երտասարդ մոդել Նորմա Ջինի հետ խոսակցության ընթացքում: Երկու տարի անց Նորման ստացավ Մերլին Մոնրո կեղծանունը և իր առաջին պայմանագիրը կնքեց 20th Century Fox-ի հետ:

1955

«Ռոքնռո՞լ: Հուլիսին դրա մասին արդեն մոռացած կլինեն բոլորը»:

Սա հրապարակված էր շոու-բիզնեսի մասին ամերիկյան ամենախոշոր շաբաթաթերթում՝ variety Magaine-ում: Միայն Էլվիս Փրեսլին վաճառել է իր ալբոմի ավելի քան միլիարդ կրկնօրինակ: