Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու դեպքի առթիվ


12:00 , 12 հունվար, 2019

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանի ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան վնասելու առերևույթ դեպքի առթիվ»,- ասաց Խաչատրյանը:

Հունվարի 11-ին Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով բողոքի ակցիա է իրականացվել Երևան-Էջմիածին մայրուղում: