Սենց մի բան պատկերացրեք` դուք անմեղ եք, բայց ձեզ ոչ մի փաստաբան չի ցանկանում պաշտպանել, որ նույն օրը չընկնի. այդպիսի՞ երկիր եք ուզում


11:03 , 12 հունվար, 2019

Փաստաբանի մեքենայի վրա թքողների՝ դրանով իր աշխատանքային պարտականությունը իրականացնելու համար նրա անձը վիրավորելը՝ գույքին վնաս պատճառելու միջոցով, սխալ է, շատ սխալ։ 

Սենց մի բան պատկերացրեք․ դուք անմեղ եք, բայց ձեզ ոչ մի փաստաբան չի ցանկանում պաշտպանել, որ նույն օրը չընկնի։ Տե՞նց երկիր եք ուզում։

Մարդկությունը դատարան է հորինել, որ դատավորը մեղադրողի ու պաշտպանի գործողությունների արդյունքում ճշմարտությունը գտնի, իսկ այդ մեխանիզմի քանդումը նահանջ է քարի դար։ Եթե գիտեք դատավորի, մեղադրողի կամ պաշտպանի ապօրինի գործողությունների մասին, հայտնեք ոստիկանությանը։ Սենց որ գնա, սաղ խիրուրգների վրա բիչոկ եք հանգցնելու ձեր մերձավորի վրա դանակ քաշելու համար։