Պետությունը և օրենքը նույնական հասկացություններ են, եթե չկա օրենք, չկա և պետություն


06:46 , 12 հունվար, 2019

Պետությունը և օրենքը նույնական հասկացություններ են: Եթե չկա օրենք, չկա և պետություն:

Դատական պրոցեսը պետության հիմնաքարային գործընթացն է:

Թքել այդ գործընթացի դերակատարների վրա՝ նշանակում է թքել պետության վրա: Դա պետություն հասկացության դեմ կատարված հրապարակային-ցուցադրական ակցիա է:

Եթե փաստաբանի մեքենայի վրա թքողը չձերբակալվի և օրենքի ողջ խստությամբ չպատժվի, դա նշանակում է, որ ապրիլին տեղի ունեցած գործընթացը ոչ թե իշխանափոխություն էր, այլ ակցիա՝ ընդդեմ պետականության:

Սպասենք և տեսնենք՝ արդյոք Հայաստանում կա իշխանություն, որը կատարում է իր հիմնական գործառույթը, թե ոչ: Եթե չկա, ապա պետք է պետության վերականգնման շարժում սկսել: