Հսկայական ոսկե մետաղադրամի գողությունը. Գերմանիայում բացահայտել են սանձարձակ հանցագործությունը


01:48 , 12 հունվար, 2019

Գերմանիայում դատում են ավազակախմբի, որին կասկածում են 2017թ.-ին Եղիսաբեթ II-ի կիսադեմով «թխկու մեծ տերև» թանգարանային ոսկե մետաղադրամի գողության մեջ:

Քննիչների վարկածով, չորս երիտասարդները Բեռլինի Բոդ թանգարանից գողացել են 100 կգ քաշով թանկարժեք իրը, որից հետո այն մասնատել են և հալեցրել:

Ստացված գումարով ավազակները բնակարաններ և առանձնատներ են ձեռք բերել, որոնք գրանցել են իրենց հարազատների անուններով:

Մետաղադրամը պատրաստված էր մաքուր ոսկուց և գնահատվում էր մոտ 3.75 մլն եվրո:

Ամբաստանյալների փաստաբանները պնդում են, որ դատախազությունը բավարար ապացույցներ չունի հանցագործության մեջ տղաների ներգրավվածության վերաբերյալ:

Միակ բանը, որ քննիչներն ունեն, թանգարանի մոտ գտնվող մետրոյի կայարանի հսկիչ տեսախցիկների ձայնագրությունն է, որտեղ երևում են դեմքերը թաքցնող կասկածելի դեռահասներ: