«Եթե այսօր չենք կարող ինքներս մեզ պաշտպանել, վաղը դժվար ու անհնար կլինի խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին...». Նորայր Նորիկյան


02:47 , 12 հունվար, 2019

Որևէ փաստաբանի դեմ իրականացված որևէ ոտնձգություն ոտնձգություն է մարդու իրավունքների, սահմանադրության ու ժողովրդավարության նկատմամբ:

Եթե մենք շարունակում ենք չգիտակցել փաստաբանության և փաստաբանների դերն արդարադատության իրականացման գործընթացում, ուրեմն՝ դեռ երկար տարիներ կմնանք այս տխուր իրավիճակում:

Բոլոր փաստաբանները պետք է շատ լուրջ ընդունեն նետված մարտահրավերը և ձեռնարկեն համարժեք քայլեր` որևէ փաստաբանի նկատմամբ իրականացված ցանկացած ոտնձգություն կանխելու համար:

Եթե այսօր չենք կարող ինքներս մեզ պաշտպանել, վաղը դժվար ու անհնար կլինի խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին...