7 պատճառ՝ կիտրոնով և կոճապղպեղով թեյ ըմպելու համար


08:10 , 12 հունվար, 2019

Ամբողջ ձմեռվա ընթացքում մենք պետք է անենք ամեն ինչ՝ մեր առողջությունը պահպանելու համար։ Մենք պետք է բարձրացնենք մեր իմունիտետը, որպեսզի խուսափենք հիվանդություններից։ Իմունային համակարգը զարգացնելու ամենալավ միջոցը բնական միջոցներն են։

Կիտրոնից և կոճապղպեղից պատրաստված այս զարմանալի թեյն օրգանիզմին կտա անհրաժեշտ քանակությամբ սննդարար նյութեր, որոնք կօգնեն իմունային համակարգին լավ կատարել իր աշխատանքը։

Այս թեյն օգտագործելով՝ դուք ձեզ ավելի տաք և ուժեղ կզգաք։

Ինչո՞ւ է հարկավոր օգտագործել այս թեյը։

  1. Վերականգնում է իմունային համակարգը։
  2. Արագացնում է վերականգնողական աշխատանքները։
  3. Բուժում է սրտխառնոցը։
  4. Բարելավում է նյարդային համակարգի աշխատանքը։
  5. Բարելավում է արյան շրջանառությունը։
  6. Մարմինը տաք է պահում։

Այս թեյը պատրաստելու համար հարկավոր է.

  1. 1լ ջուր
  2. 1 կիտրոն
  3. 1 կտոր թարմ կոճապղպեղ
  4. 4 ճաշի գդալ մեղր

Ինչպե՞ս պատրաստել

Կոճապղպեղը մաքրեք և կտրատեք։ Կտրատված կոճապղպեղը խառնեք տաք ջրի հետ։ Ջուրը եռացրեք 20 րոպե։ Եռալուց հետո 10 րոպե սպասեք, որպեսզի ջուրը սառչի։ Ամբողջը խառնեք և ավելացրեք մեղր և կիտրոն։