«Տարեցտարի մոտենում ենք 40-ին, դա վախեցնող է». Գրիգոր Դանիելյանի տարեդարձն ու կարևոր ձեռքբերումը (Photo)


00:05 , 12 հունվար, 2019

Tert.am Life-ը գրում է.

Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանն այսօր տոնում է 35-ամյակը: Տոնական օրը նա կնշի ընտանիքի ու գործընկերների հետ: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը պատմել է, թե ինչպես է սկսվել օրն ու առանձնացրել անցնող տարիների ձեռքբերումները:

Տարեդարձի առթիվ առաջին շնորհավորանքը Գրիգորը ստացել է ընտանիքի անդամների կողմից. «Մեծ տղաս չէր քնել, որ 12-ին ինձ շնորհավորի: Ես էլ աշխատանքից ուշ վերադարձա: Ինձ դիմավորեցին փոքրիկ տորթով, փչեցի մոմերն ու երազանք մտապահեցի: Մի խոսքով, օրս սկսվեց այնպես, ինչպես հոբելյարների զգալի մասինը, որևէ առանձնահատուկ բան չենք արել»:

Նա նկատեց, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի հետ, հստակ պայմանավորվել են միմյանց անակնկալներ չանել: Ի դեպ, օրեր անց՝ հունվարի 19-ին, երգչուհու տարեդարձն է: «Մենք ամեն տարի որոշում ենք այս շրջանում երկրից դուրս գնալ մի քանի օրով և նշել մեր տարեդարձերը, բայց աշխատանքի բերումով չենք կարողանում: Միգուցե, մյուս տարի կարողանանք: Այս տարի պայմանավորվել ենք իրար անակնկալ չանել և գնալ մի տեղ, նշել ծննդյան օրը»,-ասաց Գրիգորը:  

Նա նշեց, որ նվերներ դեռ չի ստացել, փոխարենը՝ բազմաթիվ շնորհավորանքներ ծանոթ ու անծանոթ մարդկանցից: Գրիգորի տարեդարձի օրը համընկնում է Շնորհակալության միջազգային օրվա հետ, ուստի դերասանը նկատեց, որ օգտվելով նաև այդ առիթից բոլորին կհայտնի իր շնորհակալությունը:

Դերասանի խոսքով, թեև տարեդարձը յուրաքանչյուրի կյանքում ուրախալի ու հիշարժան օր է, ևս մեկ տարով մեծանալը փոքր-ինչ տխրելու առիթ է տալիս իրեն. «Տարեցտարի մոտենում ենք 40-ին, դա վախեցնող է, որովհետև կյանքիդ երրորդ տասնամյակն է կիսվում: Կարելի է  ասել և՛ ուրախալի է, և՛ տխուր, որովհետև մեծանում ենք: Իհարկե, ավելի կարևոր է, որ առողջ լինենք, գործի մեջ հաջողակ և մեր երեխաների համար լավ ապագա ապահովենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ