Մերկելը չի պատասխանել Հունաստանին նացիստների հանցագործության համար տուգանքների պահանջին


20:10 , 11 հունվար, 2019

Aysor.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Աթենքում կայացած բանակցությունների ընթացքում ընդունել է նացիստների հանցագործության համար պատասխանատվությունը Հունաստանի օկուպացման ժամանակ, սակայն չի պատասխանել վնասը հատուցելու և այսպես կոչված օկուպացիոն փոխառությունը վերադարձնելու Հունաստանի պահանջին:
 
Հունաստանն ավելի քան 300 միլիարդ եվրո է գնահատում կորուստները 1941 – 1944 թվականներին գերմանական օկուպացումից և գերմանացիների կողմից հարկադրարաբար վերցված փոխառությունից: Հունաստանի ղեկավարությունը պարբերաբար բարձրացնում է ռեպարացիաների հարցը:
 
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը ուրբաթ  Աթենքի նախագահական պալատում Մերկելի հետ կայացած հանդիպմանն ասել է, որ Հունաստանը մտադիր է դատարանների միջոցով լուծել հարցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ