Հրապարակվել է Լուսնի հակառակ երեսին չինական զոնդի վայրէջքի տեսանյութը


23:00 , 11 հունվար, 2019

Չինաստանի իշխանությունները առաջին անգամ հրապարակել են «Չեյն-4» տիեզերանավից արված լուսանկարները։ Զոնդը տեսանյութը փոխանցել է Երկիր մոլորակից 455 հազար կմ հեռավորության վրա գտնվող «Ցյուեցյաո» փոխանցիչի միջոցով։ Տեսանյութը հրապարակել է Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը։

Իր դիրքի շնորհիվ փոխանցիչ արբանյակը կարող է «տեսնել» Լուսնի հակառակ երեսը և Երկիրը։