ԶԼՄ-ները բացահայտել են Հայդի Քլումի հարսանիքի նախապատրաստության մանրամասները


22:00 , 11 հունվար, 2019

Գերմանացի մոդել Հայդի Քլումը պատրաստվում է ամուսնանալ Tokio Hotel խմբի կիթառահար Թոմ Քաուլիթցի հետ՝ գրում է Life.ru-ն։

Քլումը ասել է, որ ցանկանում է հարսանիքը անցկացնել գերմանական Բերգիշ-Գլադբահա քաղաքից ոչ հեռու, որտեղ նա ծնվել է։ Նա ցանկանում է հրավիրել իր բոլոր ազգականներին և հյուրասիրել նրանց գերմանական լավագույն ուտեստներ։

Հրավիրվածների թվում կլինեն ամերիկացի երգչուհի Գվեն Ստեֆանին, բրիտանացի երգչուհի Մելանի Բրաունը և Քլումի նախկին ամուսին Seal-ը։

Հարսանեկան արարողության օրը դեռ հստակ չէ, բայց հայտնի է, որ հարսանիքը տեղի կունենա հունիսից ոչ շուտ։