Գլոբալ տաքացումը թռչուններին դաժան գիշատիչ է դարձրել


20:00 , 11 հունվար, 2019

Որքան բարձր լինի ջերմաստիճանը, այնքան ավելի կատաղի վարքագիծ կդրսևորեն կենդանիների որոշ տեսակներ:

Նիդեռլանդներից մի խումբ կենդանաբաններ պարզել են, որ գլոբալ տաքացման հետևանքով որոշ տեսակի թռչունների մոտ սրվում է միջտեսակային պայքարը: Eurek Alert-ի տվյալներով, միջտեսակային պատերազմներ են ընթանում երփներանգիկների, որոնք ժամանակից շուտ են վերադարձել սեզոնային միգրացիայից, և սովորական երաշտահավերի միջև, որոնք խանգարում են առաջիններին զուգավորվել:

Image result for Глобальное потепление превратило птиц в жестоких убийц

Մյուս պատճառը, որի համար թռչունները սկսում են պատերազմել, սնունդն է: Հետազոտողները պարզել են, որ «ռեսուրսների ճակատամարտը», որը առաջիկա տասնամյակների ընթացքում ավելի է սրվելու, սպառնում է որոշ թռչնատեսակների եթե ոչ ամբողջական վերացմամբ, ապա նվազագույնը դրանց թվաքանակի զգալի կրճատմամբ: