Կոսմետոլոգները անվանել են հիմնական վտանգը, որն իր մեջ կրում է սովորական շարֆը


20:20 , 11 հունվար, 2019

Woodford Medical բրիտանական բժշկական կենտրոնի մաշկաբան և կոսմետոլոգ Մերին Փաթերսոնն ասել է, որ չլվացված ոչ մաքուր ձմեռային շարֆը կարող է առողջությանը վնաս պատճառել, հաղորդում է Daily Mail-ը:

Աքսեսուարի ոչ պարբերաբար լվացումը, ըստ բժիշկների, հանգեցնում է ծակոտիների խցանմանը, պզուկների առաջացմանը: Ինչպես նշել է Փաթերսոնը, շարֆն անհրաժեշտ է լվանալ նույն հաճախականությամբ, ինչ որ մնացած առօրյա հագուստը:

Կոսմետոլոգը նշում է, որ սինթետիկ հագուստը ավելի է բարդացնում իրավիճակը, իսկ բամբակը, ընդհակառակը, թույլ է տալիս քրտինքը ավելի շուտ գոլորշիանա: