Ավելի քան 40 հազար կին Սաուդյան Արաբիայում վարորդական իրավունք է ստացել


19:15 , 11 հունվար, 2019

2018-ի հունիսին`ավտոմեքենա վարելու արգեելքը չեղարկելուց հետո, Սաուդյան Արաբիայում առնվազն 40 հազար կին վարորդական իրավունք է ստացել: Այս մասին հաղորդում է Saudi Gazette պարբերականը:

Նշվում է, որ իշխանությունները պատրաստվում են 14 նոր ուսուցանող կենտրոն բացել երկրի տարբեր հատվածներում:

Սակայն Սաուդյան Արաբիայի բնակչոււհիները մինչ օրս անձնագիր ստանալու, ինքնուրույն ամուսնանալու, սահմանը հատելու, բանկում հաշվեհամար բացելու և առանց ամուսնու կամ խնամակալ տղամարդու թույլտվության պլանային գործողություններ կատարելու հնարավորություն չունեն: