Որոշվել է գաղթյալների համար աշխարհի լավագույն երկիրը


18:29 , 11 հունվար, 2019

Սինգապուրը, ըստ 2018-ին HSBC-ի կողմից պատվիրված Expat Explorer-ի անցկացրած հարցումների, հանդիսանում է լավագույն երկիրը գաղթյալների բնակության համար: Վարկանիշային աղյուսակը հրապարակվել է HSBC կայքում:

Հարցմանը մասնակցել է աշխարհի տարբեր մասերից 22 հազար գաղթյալ: Սինգապուրը չորրորդ տարին անընդմեջ գլխավորում է վարկանիշային աղյուսակը: Այն լավագույնն է ճանաչվել տնտեսության, կարիերայի և ընտանեկան կյանքի ցուցանիշներով:

Image result for Сингапур

HSBC-ին նշում է, որ գաղթյալների 45%-ը տեղափոխվել է Սինգապուր կարիերան շարունակելու համար, իսկ 38%-ը՝ ավելի շատ գումար վաստակելու նպատակով:

Քաղաք-պետությունում ներգաղթյալների միջին եկամուտը կազմում է 162 հազար ԱՄՆ դոլար, ինչը 56 հազարով գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը:

Image result for Новая Зеландия

Վարկանիշային աղյուսակում Սինգապուրին հաջորդում են Նոր Զելանդիան, Գերմանիան, Կանադան, Բահրեյնը և Ավստրալիան:

Թոփ 10-ը ներառում է նաև Շվեդիան, Շվեյցարիան, Թայվանը և Միացյալ Արաբական Էմիրությունները: