Մարդկանց փողոցից առևանգող պետությունը կոչ է անում ցուցարարների հանդեպ մեղմ վերաբերվել


16:24 , 11 հունվար, 2019

Ադրբեջանի նման բռնապետությունը, որտեղ մարդիկ իրենց սեփական կարծիքի համար փողոցներից ու նույնիսկ այլ պետություններից առևանգվում և անհետ կորում են, փորձում է Ֆրանսիային խորհուրդներ տալ, թե ինչպես վերաբերվեն ցուցարարներին։

Չմեռանք, այս պատկերին էլ ականատես եղանք, թե ինչպես է Ադրբեջանի նման պետությունը հանդարտության կոչ անում Ֆրանսիայի նման պետությանը։

Իսկ պատճառն այն է, որ ֆրանսիական «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը պահանջել է, որ Ադրբեջանն ազատ արձակի հացադուլի մեջ գտնվող բլոգեր Մեհման Հուսեյնովին, ում ադրբեջանցի իրավապահները առևանգել են 2017 թվականին Բաքվի փողոցներից։