Սամցխե-Ջավախեթիում մանկապարտեզները հիմնականում չեն աշխատում


16:30 , 11 հունվար, 2019

Սամցխե-Ջավախեթիի 6 մունիցիպալիտետներից մանկապարտեզները միայն Ախալցիխեում են աշխատում: Ախալցիխեի մանկապարտեզների միության տնօրեն Մարինա Մերաբիշվիլիի հայտարարությամբ, աշխատանքը դադարեցնելու անհրաժեշտություն չկա: Այս մասին հայտնում է aliq.ge-ն:

Բորջոմիի նախադպրոցական հիմնարկներում ուսուցումը դադարեցվել է, իսկ մնացած մունիցիպալիտետներում ուսումնական գործընթացը հետաձգվել է:

Ասպինձայում, Ախալքալաքում, Ադիգենում և Նինոծմինդայում ուսումնական գործընթացը կվերսկսվի հունվարի 21-ին: Նույն օրը ուսուցումը կմեկնարկի նաև Բորջոմիում: Փոխանցում է «Հարավային դարպասը»: