ՀՀ արդարադատության նախարարը անհապաղ պետք է հանդես գա պաշտոնական պարզաբանմամբ


15:52 , 11 հունվար, 2019

Մհեր Ենոքյանին ներում շնորհելու մասին միջնորդությունը ենթակա է պարզաբանման, քանի որ, համաձայն «Ներման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետի, ներման գործը Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովին է ներկայացնում ՀՀ վարչապետը: Իսկ վարչապետին այն փոխանցում է ՀՀ արդարադատության նախարարը:

ՀՀ արդարադատության նախարարն անհապաղ պետք է հանդես գա պաշտոնական պարզաբանմամբ` կանխելու համար հասարակության ներսում խորացող հակասությունն ու թշնամանքը: