Ականատեսների տեսախցիկը «որսացել» է աշխարհի ամենամեծ ինքնաթիռի՝ ուժեղ քամու ժամանակ կատարած վայրէջքը (Video)


13:55 , 11 հունվար, 2019

Ականատեսները տեսանկարել են այն պահը, երբ Emirates ավիաընկերությանը պատկանող աշխարհի ամենամեծ A380 ինքնաթիռն ուժեղ քամու պայմաններում վայրէջք է կատարում: 

Տեսանյութը նկարահանվել է Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքի օդանավակայանում և հրապարակվել Flugsnug ալիքում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, A380-ի վայրէջքից րոպեներ առաջ վայրէջք է փորձել կատարել նաև EasyJet ավիաընկերության A320 ինքնաթիռը, սակայն արդյունքում այլ օդանավակայան է ուղևորվել: