6 բնական միջոց. ազատվեք բորբոքումից, հոդացավերից


12:33 , 11 հունվար, 2019

Սուր բորբոքումը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ՝ ցավ, կարմրածություն, շարժունակության անկում կամ շարժվելու անկարողություն, այտուցներ: Իրավիճակն առավել սրվում է, երբ բորբոքումը դառնում է քրոնիկական:

Երբ բորբոքումը դառնում է քրոնիկական, տուժում է իմունային համակարգը, առաջանում են դեգեներատիվ հիվանդություններ, մեծանում է մի խումբ հիվանդությունների զարգացման հավանականությունը: Կայքի հաղորդմամբ՝ այս բնական միջոցները կարող են օգնել բորբոքման դեմ պայքարում:

Քրքում: Քրքումը միացություններ է պարունակում, որոնք լյարդը պաշտպանում են հյուսվածքների վնասումից: Այն նաև հակաօքսիդանտ ազդեցություն է ունենում, պաշտպանում ազատ ռադիկալների ազդեցությունից:

Իմբիր: Իմբիրը 4 ակտիվ բաղադրիչ է պարունակում, որոնք հակաբորբոքային ազդեցություն են ունենում: Իմբիրը կարող է օգնել նաև հանգստացնել ցավը:

Կայենյան պղպեղ: Կայենյան պղպեղը պայքարում է բորբոքային պրոցեսների դեմ և հատկապես կարող է օգտակար լինել արթրիտի, հոդերի հետ կապված այլ խնդիրների դեպքում:

Ռեհան: Ռեհանը միացություններ է պարունակում, որոնք արդյունավետ են բորբոքման դեմ պայքարում:

Օրեգանո: Այս բույսը միացություններ է պարունակում, որոնք օգնում են պայքարել ազատ ռադիկալների դեմ: Երբ օրգանիզմի հյուսվածքների վրա ազդեցություն ունեցող ազատ ռադիկալների թիվը նվազում է, որպես կանոն, բորբոքային գործընթացները ևս դանդաղում են:

Սխտոր: Սխտորը տարբեր միացություններ է պարունակում, որոնք օգնում են նվազեցնել բորբոքումը: Դրանք կարող են օգնել նաև նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը և հակամիկրոբային ազդեցություն են ունենում: