Եթե Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելը ճիշտ է, ապա սա նշանակում է, որ այս պահին 5 «Արցախի հերոս» ունեն մեղադրյալի կարգավիճակ


13:29 , 11 հունվար, 2019

Եթե Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելը ճիշտ է, ապա սա նշանակում է, որ այս պահին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում ունեցող հինգ անձինք` Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, Սեյրան Օհանյանը, Սամվել Բաբայանը և Արթուր Աղաբեկյանն ունեն մեղադրյալի կարգավիճակ, որոնք մեղադրվում են ենթադրյալ ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար...

Իհարկե, այդ անձանցից յուրաքանչյուրի գործն առանձնահատուկ է, և այդ մարդկանից յուրաքանչյուրն էլ ունի իր ուրույն կյանքն ու կենսագրությունը, այդուհանդերձ, սա մեր ժողովրդի պատմությունն է, և մենք պարտավոր ենք պատվով դուրս գալ այս իրավիճակից: