ԱՄՆ-ն սկսել է ռազմական տեխնիկայի դուրս բերումը Սիրիայից. CNN


10:30 , 11 հունվար, 2019

Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների զինված ուժերին պատկանող ցամաքային ռազմական տեխնիկայի մի մասը վերջին մի քանի օրվա ընթացքում դուրս է բերվել Սիրիայից՝ ազդարարելով Սիրիայից հեռանալու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած ծրագրի մեկնարկը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ բուն գործողությանը մոտ պաշտոնական աղբյուրին հղումով:

«Բեռի մի մասն արդեն տեղափոխվել է»,- CNN-ին հայտնել է աղբյուրը՝ անվտանգության նկատառումներով խուսափելով հստակեցնել՝ ինչ տեսակի բեռի մասին է խոսքը, ինչ ճանապարհով է այն տեղափոխվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ