ԱՄՆ պերտքարտուղար Մայք Պոմպեոն Էրբիլում հանդիպել է Իրաքյան Քրդստանի վարչապետին


09:40 , 11 հունվար, 2019

ԱՄՆ պերտքարտուղար Մայք Պոմպեոն մերձավորարևելյան շրջագայության ժամանակ, երբ գտնվել է Բաղդադում, կատարել է չնախատեսված այց Էրբիլ, որտեղ հանդիպել է Իրաքյան Քրդստանի վարչապետ, Իրաքյան Քրդստանի նախագահի թեկնածու Նեչիրվան Բարզանիի և Քրդստանի անվտանգության խորհրդի քարտուղար, վարչապետի թեկնածու Մասրուր Բարզանիի հետ, ինչպես նաև Քրդստանի նախկին նախագահ Մասուդ Բարզանիի հետ: Նա իր աջակցությունն է հայտնել Բարզանիներին և հույս հայտնել, որ Էրբիլի և Բաղդադի միջև երկխոսությունը դրական արդյունք կտա: 

Ինքս շատ եմ կարևորում այս անակնկալ այցը, քանի որ վերջին շրջանում կարծես թե հստակեցում չկար Քրդստանի արտաքին քաղաքականության հարցում: Անկարան ցավագին է ընդունել այս այցը և արձագանքել, որ Էրբիլը, որը ոչ պաշտոնապես հովանավորում է, այսպես ասած, ահաբեկչական կառույց համարվող PKK-ին, չպետք է արժանանա պետությունների ղեկավարների այցելությանը: