Ձեզ տանջում են հոդացավե՞րը. կարդացեք սա


04:46 , 11 հունվար, 2019

Հոդացավը բավական տարածված խնդիր է, որը կարող է բորբոքման, վնասվածքի կամ քրոնիկ հիվանդության զարգացման հետևանք լինել: Հոդացավերն էականորեն ազդում են կյանքի որակի վրա: Հարկավոր է ժամանակին դիմել մասնագետի, ստանալ ախտորոշում և համապատասխան բուժում:

Անհրաժեշտ է շտկել նաև սննդակարգը, քանի որ մթերքների մի խումբ կարող է մեծացնել բորբոքման հավանականությունը, խոչընդոտել սննդարար նյութերի յուրացմանը: Դրանք հանգեցնում են նաև քաշի ավելացմանը: Խուսափեք հետևյալ մթերքների օգտագործումից․

Երշիկեղեն: Սրանք վտանգավոր քիմիական նյութեր են պարունակում, որոնք կարող են սրել բորբոքումը:

Ռաֆինացված շաքար: Ռաֆինացված շաքարի չարաշահումը ևս կապված է բորբոքային պրոցեսների սրման և հավասարակշռության խախտման հետ: Բացի այդ՝ շաքարի օգտագործումը մեծացնում է նյութերի արտադրությունը, որոնց ակտիվությունը սրում է ցավն ու այտուցվածությունը:

Կաթնամթերք: Կաթնամթերքը մեծ քանակով սպիտակուց է պարունակում, որի առկայությունը սրում է բորբոքային գործընթացները: Բացի այդ՝ կաթնամթերքը հարուստ է ճարպերով և չարաշահելու դեպքում կարող է հանգեցնել քաշի ավելացման:

Աղ: Աղի չարաշահումը հանգեցնում է մի շարք քրոնիկ հիվանդությունների զարգացման, որոնք էականորեն ազդում են կյանքի որակի վրա: Այս մթերքը փոխում է օրգանիզմում հեղուկի հավասարակշռությունը, մեծացնում սիրտ-անոթային, բորբոքային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Եգիպտացորենի յուղ: Այս յուղը հարուստ է ճարպաթթուներով, որոնք քիմիական նյութերի առաջացման պատճառ են դառնում: Սրանք իրենց հերթին կարող են բորբոքման պատճառ դառնալ: Բացի այդ՝ եգիպտացորենի յուղը բարձր կալորիականություն ունի, էականորեն վատացնում է բորբոքային հիվանդությունների ընթացքը:

Ձու: Ձուն իսկապես օգտակար մթերք է, որն օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ սպիտակուցներով և այլ սննդարար նյութերով, բայց այն խորհուրդ չի տրվում մարդկանց, ովքեր հոդերի խնդիրներ ունեն: Ձուն թթուներ է պարունակում, որոնք մեծացնում են օրգանիզմի բորբոքային ռեակցիան:

Ռաֆինացված ալյուր: Ռաֆինացված ալյուրը կարող է ցավի ու ջղաձգումների պատճառ դառնալ: Բացի այդ՝ այն բարձր գլիկեմիկ ինդեքս ունի, կարող է դժվարացնել նյութափոխանակությունը, նյութերի արտադրման պատճառ դառնալ, որոնք սրում են ցավը: Ռաֆինացված շաքարի պարբերական չարաշահումը կարող է նպաստել քրոնիկական բորբոքման և աուտոիմուն հիվանդությունների զարգացման: Բացի այդ՝ հարկավոր է հաշվի առնել, որ ռաֆինացված ալյուրը մեծ քանակով կալորիաներ է պարունակում, նպաստում է ավելորդ քաշի առաջացմանը, սրտի իշեմիկ հիվանդության ու դիաբետի զարգացմանը:

Ֆասթ ֆուդ և տապակած մթերք: Սրանք մեծ քանակով վնասակար ճարպեր են պարունակում, որոնք ավելի են վատացնում բորոբոքային վիճակը: Դրանք կարող են նպաստել սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը, վատացնել հոդերի վիճակը: